211652_close_icon
views-count856 դիտում article-date 12:53 16-05-2023

ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր: 

Ջոզեպ Բորել Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ հանդիպումը գնահատելով դրական:

«Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները և առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար»,- գրել է Բորելը:

Նմանատիպ նյութեր