211652_close_icon

Երբեք մի ասա երբեք. Բլինկենը չի բացառել, որ կճանաչեն Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր երկիր»

views-count1195 դիտում article-date 12:27 17-05-2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չի համաձայնել հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի ասածի հետ առ այն, որ ԱՄՆ պետքարտուղարը երբեք չի ճանաչի Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»։ Այս մասին գրում է tass.ru գործակալությունը:

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ Պետդեպարտամենտն իրավունք ունի պետությունները ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում, ինչպես նաև բացառել դրանք։

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ հանրապետականը հարցրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարին. «Բայց դուք երբեք Ռուսաստանին չեք ներառի չէ՞ ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում»։

«Երբեք մի ասա երբեք»,- պատասխանել է պետքարտուղարը։ Սակայն նա չի բացատրել իր խոսքերը։

Բլինկենը մարտին ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության ընդգրկումն այս ցուցակում կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Սպիտակ տունը 2022 թվականի սեպտեմբերին ընդգծել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը՝ Ռուսաստանը չներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում, վերջնական է:

Նմանատիպ նյութեր