17816 դիտում
23:42 17-05-2023
Երևանում 21-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Սարգիս Հ.-ն Արտաշիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտ իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 59-ամյա Արամ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)