211652_close_icon
views-count1162 դիտում article-date 09:36 19-05-2023

Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է զինվորների ծնողների առջև, բայց պատասխանատվության են ենթարկվում ծնողները, աբսուրդ է․ Թագուհի Թովմասյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, թե 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, իրեն առեւանգել է: 24 եւ ավել ժամ` զոհվածի մայրը ձերբակալված է, նա երեկ հացադուլ էր հայտարարել: «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է, ինչը հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով, որովհետեւ կա խիստ կուտակված դժգոհություն:

— Անընդհատ փորձել ժամանակ ձգել, հարցերը չլուծելով` առաջ գնալ, չի՛ ստացվելու: Սա մի օր պայթելու է: Իհարկե, անընդունելի է առեւանգման ցանկացած փորձ, բայց միաժամանակ ուզում եմ ասել, որ զոհված զինծառայողի ծնողը կարող է ինչ-որ բան խոսելու ցանկություն ուներ, եւ ես հասկանում եմ զոհված զինծառայողի մոր զգացմունքները: Ամբողջ պետական համակարգը կենտրոնացնել եւ թիրախավորել զոհված զինծառայողների ծնողներին, նշանակում է սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցածի կրկնություն: Այսինքն` ստացվում է, որ զոհված զինծառայողների ծնողները պետք է պատժվեն, իսկ ոստիկանները, որոնք ծնողների նկատմամբ իրականացնում են հակաօրինական գործողություններ, չեն պատժվում: Հիմա նույնն այս իրավիճակն է. Նիկոլ Փաշինյանը` Աշոտի հայրը, պատասխանատու է զոհված զինվորների ծնողների առջեւ, բայց պատասխանատվության են ենթարկվում ծնողները, աբսուրդ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր