211652_close_icon
views-count784 դիտում article-date 14:07 19-05-2023

Դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 20-ին․ Ռուբեն Մելիքյան

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի ծնողի՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ, ի տարբերություն շատ ուրիշ դեպքերի, ցանկություն կա հրապարակելու ամբողջական որոշումը, այլ ոչ թե միայն եզրափակիչ մասը։ Բացի այդ, երեկ շատ հագեցած ու ծավալուն նիստ է եղել, ինչը ևս կարող է որոշումն ուշ հրապարակելու պատճառ հանդիսանալ։

«Ընկալելի է, բայց ամենևին ոչ ցանկալի։ Բայց ստիպված են դատարանի որոշումն ի գիտություն ընդունել և հիմք ընդունել, որ հրապարակվելու է վաղը ժամը 15։00-ին», - հավելեց նա։

Անդրադառնալով Գայանե Հակոբյանի առողջական վիճակին, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ գիշերվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, սակայն հետո կարգավորվել է։ Հարցին՝ արդյոք Գայանե Հակոբյանը շարունակում է հացադուլը, փաստաբանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ այլ տեղեկություն չունեն։

Նմանատիպ նյութեր