58589 դիտում
14:20 20-11-2023
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Volvo բեռնատարը բախվել է հողաթմբին և մասամբ հայտնվել ձորակում. ճանապարհը դարձել է միակողմանի. օպերատիվ են գործել Ապարանի բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Թ.-ն, իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Ապարան-Քուչակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանաքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, և մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազաղյանի, դասակի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, ինչի համար էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վարդան Իսրայելյանն ու Գոռ Սենոքյանը:
Ավտոմեքենան քաղաքացիների, փրկարարների, պարեկների և տրակտորավարի օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս բերվեց վթարի վայրից:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+