211652_close_icon
views-count21370 դիտում article-date 10:12 22-05-2023

Արտակարգ դեպք Երևանում․ 39-ամյա վարորդը BMW X5-ով Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ հայտնվել է ձորակի եզրին․ ավտոմեքենան ճոպանների միջոցով դուրս են բերել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գուտուց և դիմային հատվածով սահել դեպի ձորը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Մխիթարյանն ու պարեկ Արայիկ Արզումանյանը։

Հրշեջ-փրկարարները պարեկների ու քաղաքացիների օգնությամբ՝ ավտոմեքենան ճոպանների միջոցով դուրս են բերել անվտանգ գոտի և, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Տեղում պարեկները պարզել են, որ BMW X5 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 39-ամյա Բելա Վ.-ն։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+

Նմանատիպ նյութեր