6393 դիտում
12:25 22-05-2023
«Մեր երեխաների արյունը չի վաճառվում, մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել»․ Աստղիկ Գալեյան․ «Առավոտ»
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե մի խումբ ծնողներ, որոնք տեւական ժամանակ է՝ բողոքի ցույցեր են անում, ուղղորդվում են, գումար կամ բնակարան են ստացել։ Այսօր կառավարության շենքի մոտ, որտեղ ծնողները նստացույց են անում, Աստղիկ Գալեյանն ասաց․ «Ապրիլի 14-ի առավոտից են սկսել այդ լուրերը տարածել, թե իբր 15 միլիոն, բնակարան, 30 միլիոն, էլի բնակարան եւ այլն․․․ Դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր երեխաների արյունը չի վաճառվում, մենք ոչ բնակարանի կարիք ունենք, ոչ էլ առավել եւս՝ գումարի կարիք ունենք։ Մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել»։ Գրում է «Առավոտը»։
Աստղիկ Գալեյան Գալեյանը խնդրեց այլեւս այդ թեման չարծարծել․ «Անընդհատ գալիս է, թե՝ դատի տվեք, եւ այլն։ Մենք բազմաթիվ իրավաբանների հետ ենք խոսել, այդքան հեշտ չէ այդ գործընթացը, այնպիսի մի ֆաբրիկա է աշխատում ֆեյքերի, որ անգամ դրանց սկզբնաղբյուրը չենք կարող գտնել։ Չկա նման բան։ Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ ծնողներն ակտիվանում են, պահանջատեր են դառնում»։
Աստղիկ Գալեյանն ասաց, որ իրենց ՀԿ-ն՝ «Որդիներ կանչ»-ը որեւէ մեկը չի ֆինանսավորում, ծնողներն իրենց սեփական միջոցներով են ամեն ինչ կազմակերպում։
Նա ասաց, որ սոցիալական ցանցերում ծնողների հասցեին անպատիվ խոսքեր են գրում, ինչը ծնողների համար անհասկանալի է․«Եթե մենք դեմ ենք այս իշխանությանը, դուք էլ իշխանամետ եք, ինչո՞ւ եք այդպիսի բառեր օգտագործում մեր ընտանիքի հասցեին։ Գրում են՝ դու ի՞նչ մայր ես։ Դու իմ մայր լինելուց, իմ ընտանիքից տեղյա՞կ եք։ Ես այնպիսի մայր եմ, որ այս երկրի համար որդի եմ դաստիարակել, ուղարկել ծառայության ու այսօր մնացել եմ դատարկ։ Մի՛ արեք նման բաներ, ծնողների հասցեին նման անհեթեթ բաներ մի՛ գրեք»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1453 դիտում
12:39 09-09-2023
Երևի քիչ ենք կոտրված, հիմա ավելի շատ են փորձում կոտրել․ Աստղիկ Գալեյան
4592 դիտում
20:21 30-08-2022
Ժողովրդի աջակցությունն է պետք, իսկ երկրի պատասխանատուները վաղուց խիղճ չունեն. Աստղիկ Գալեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը