211652_close_icon

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի կիսաեզրափակիչ

views-count2515 դիտում article-date 19:23 22-05-2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (134-րդ ռակետ) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլի կիսաեզրափակիչ:

20-ամյա թենիսիստուհին «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի առաջին մրցախաղում երկու սեթում 6-1, 6-3 հաշվով հաղթել է ռուս Դարյա Աստախովային (200-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 17 րոպե:

Որակավորման փուլի կիսաեզրափակիչում Ավանեսյանը կհանդիպի Լեյրե Ռոմերո-Գարմազ (Իսպանիա) – Լեսլի Կերխովե (Նիդերլանդներ) մրցախաղի հաղթողի հետ:

Նմանատիպ նյութեր