211652_close_icon

Եթե համալսարանականներն են այսօրինակ վարք դրսևորում, ապա ինչու՞ ենք բողոքում ամեն ինչի հանդեպ անտարբերություն դրսևորող բնակչությունից․ Կարեն Հեքիմյան

views-count2710 դիտում article-date 09:37 24-05-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«2020թ նոյեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ որով պահանջում  էր Փաշինյան Նիկոլի և կառավարության հրաժարականը։

Դրանից հետո, 2021թ ընթացքում, ԵՊՀ այնժամանակյա ռեկտորի ժ.պ. Գ.Գ-ն մի քանի անգամ վերահաստատեց ԵՊՀ գիտխորհրդի դիրքորոշումը:

Գ.Գ-ի վերջին «վերահաստատումից» հետո անցել է 2 տարուց ավելի ժամանակ: ԵՊՀ գիտխորհրդի կազմը մեծամասամբ չի փոխվել: Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի հրաժարականի պահանջը պետք է որ ԵՊՀ-ի գիտխորհրդի օրակարգում լինի և հավանության արժանանա: 

Սակայն, ԵՊՀ-ի գիտխորհրդում համապարփակ լռություն է տիրում, ինչը նշանակում է, որ մի քանի տասնյակ ճանաչված գիտնականներ «փոխել են» իրենց կարծիքը և Փաշինյան Նիկոլը վերջիններիս համար այլևս ընդունելի կերպար է:

Եվ, եթե համալսարանականներն են այսօրինակ վարք դրսևորում, ապա ինչու՞ ենք բողոքում ամեն ինչի հանդեպ անտարբերություն դրսևորող բնակչությունից:

Այդ իմաստով, եկեք որոշենք, թե ով է իրական դավաճանը՝ Փաշինյան Նիկո՞լը, Հայաստանի միջին վիճակագրական բնակի՞չը, թե՞ վերջիններիս կրթող ԵՊՀ-ի միջին վիճակագրական գիտխորհրդականը»:

Նմանատիպ նյութեր