211652_close_icon
views-count7780 դիտում article-date 09:13 24-05-2023

Շղթայական ավտովթար Երևանում․ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին բախվել են Mercedes-ը, Lada-ն, Ford-ը, Opel Vectra-ն, Opel Astra-ն և Fiat  բեռնատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհին բախվել են՝ 37-ամյա Արսեն Սահակյանի վարած Fiat մակնիշի, 48-ամյա Անդրանիկ Ռուբենյանի վարած Opel Astra մակնիշի, 38-ամյա Սուրեն Վարդերեսյանի վարած Opel Vectra մակնիշի, 38-ամյա Մհեր Սարաջյանի վարած Ford մակնիշի, 31-ամյա Գագիկ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոտիկանության Պարեկային ծառայության  Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավարությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր