1099 դիտում
13:30 24-05-2023
Անահիտ Մանասյանը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Կիրստի Նարինենին (նստավայրը՝ Ստոկհոլմ) և Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթրայթ Թիմոթի Դեյվիդին: Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Պաշտպանն ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
Իր հերթին, դեսպանը՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ, բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա ներկայացրել է Ֆինլանդիայի Հանրապետության կողմից մեր երկրում նախաձեռնված ծրագրերը։
Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Նմանատիպ նյութեր
856 դիտում
16:30 04-09-2023
ՀՀ ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
916 դիտում
19:13 28-06-2023
ՄԻՊ-ը և Անդրեաս Քլայզերը քննարկել են անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
835 դիտում
16:28 14-06-2023
Անահիտ Մանասյանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությանը վերաբերելի հարցեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան