211652_close_icon

Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով՝ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

views-count922 դիտում article-date 14:20 24-05-2023
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը:

Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։         

Նմանատիպ նյութեր