211652_close_icon
views-count1117 դիտում article-date 16:43 24-05-2023

Կրեմլը ձախողել է Ուկրաինայի ապառազմականացման ծրագիրը․ Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, թե Կրեմլն ամբողջությամբ ձախողել է 2022 թվականին նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի» երկու նպատակները:

Առաջինը պատերազմի սկզբնափուլում հանրությանը ներկայացվել է իբրև «Ուկրաինայի «ապառազմականացում»: «Կրեմլը հասել է հակառակին, և հիմա Ուկրաինայի բանակն աշխարհում ամենահզորներից մեկն է և զիջում է միայն «Վագներին», իսկ ազդարարված 2-րդ նպատակը՝ «դենացիֆիկացիան», ուկրաինացիներին դարձրել է ազգ, որը հիմա ամբողջ աշխարհին է հայտնի»,- ասել է Պրիգոժինը ռուսաստանցի քաղաքական խորհրդատու Կոնստանտին Դոլգովին տված հարցազրույցում: Գրում է «Ազատությունը»։

Պրիգոժինը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը:

Նրա խոսքով, ուկրաինական բանակն ունի կազմակերպվածության, մարտական պատրաստության և հետախուզության բարձր մակարդակ և զանազան զինատեսակներ:

«Նրանք՝ ուկրաինացի զինծառայողները, լավ են տիրապետում բոլոր զինատեսակներին՝ խորհրդային, թե ՆԱՏՕ-ից, ինչ էլ լինի՝ հաջող են աշխատում»,- ասել է Պրիգոժինը:

Նրա փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմական հզորության մակարդակի բարձրացմանը նպաստել են նաև «Ռուսաստանի անգրագետ գործողությունները»:

Նա չի բացառել, թե այս հակամարտությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմին, ինչպես տեղի է ունեցել 2017 թվականին, երբ նախ ապստամբել են զինծառայողները, հետո էլ նրանց ազգականները:

Պրիգոժինի համոզմամբ, հիմա Ռուսաստանին անհրաժեշտ են նոր զորահավաքներ, և «պետք է մի քանի տարի ապրել Հյուսիսային Կորեայի կերպարով»:

Նմանատիպ նյութեր