211652_close_icon

Հակված են Արևմուտքի առաջարկներին․ «Փաստ»

views-count1897 դիտում article-date 10:05 25-05-2023
«Փաստ» թերթը գրում է. «Այսօրվա մոսկովյան եռակողմ հանդիպման հետ կապված՝ թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում հազիվ թե որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք բերվի, առավել ևս՝ սկզբունքային հարցերի շուրջ. հայկական կողմը ՌԴ առաջարկներին, մեղմ ասած, այդքան էլ կողմ չէ, դրա փոխարեն բավական շահագրգռված է հենց Արևմուտքի ներկայացրած առաջարկությունների փաթեթով։

ԱԳՆ-ից մեզ հայտնում են նաև, որ բնավ պատահական չէր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը նշել, որ ԱՄՆ վարչակազմը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր