211652_close_icon
views-count1561 դիտում article-date 14:05 26-05-2023

Սուրեն Պապիկյանն անցկացրել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հայաստանի Հանրապետության ՊՆ վարչական համալիրում մայիսի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Տեղեկացնում է ՊՆ-ն։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։

Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։

Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:

Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ՝ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

Նմանատիպ նյութեր