29931 դիտում
20:45 27-05-2023
Ավտովթար Երևանում. բախվել են Jeep-ն ու Hyundai soliaris-ը․ վերջինս էլ հայտնվել է կանաչ գազոնում․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10:50-ի սահմաններում Գայի պողոտա-Բադալ Մուրադյան փողոցի շրջանաձև հատվածում, ժողովրդին հայտնի «Մասիվի քանդած մոստ»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 46-ամյա Կարինե Ս.-ի վարած Hyundai soliaris և 52-ամյա Գուրգեն Ս-ի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Hyundai soliaris-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Նարեկ Սաֆարյան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+