19184 դիտում
18:47 27-08-2022
Արտակարգ դեպք Երևանում. 55-ամյա վարորդը Howo բեռնատարով բախվել է Hyundai Elantra-ին, ապա հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային վահանակին և բանկոմատին. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:20-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Լևոն Մ.-ն, իր վարած Howo մակնիշի բեռնատարով, Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային վահանակին և բանկերից մեկի բանկոմատի համար նախատեսված շինությանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Արման Սիրեյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Հարությունյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+