211652_close_icon
views-count1417 դիտում article-date 11:38 30-05-2023

Թուրքիայի սահման տանող Արմավիրի Լուսագյուղի մոտ նոր կամուրջ կկառուցվի. կնորոգվի նաև շրջանցող զուգահեռ կամուրջը

Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ գտնվող հին կամրջի փոխարեն նորը կկառուցվի։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ կամուրջն ամբողջովին կազմալուծվել է, վթարավտանգ դարձել։ Կամուրջը գտնվում է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում։

Որոշում է կայացվել տեղադրել կամրջի հիմքերը, այնուհետև երկաթբետոնե սալերը։ Կկատարվեն նաև նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։

Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Նշվում է, որ կնորոգվի նաև կազմատված և նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով այս պահին ապահովվում է երթևեկությունը։

Հիմնադրամից հիշեցնում են, որ շրջանցիկ կամրջով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։

Նմանատիպ նյութեր