892 դիտում
13:24 30-05-2023
ՆԱՏՕ-ի շուրջ 25 խաղաղապահ զինծառայող է վիրավորվել սերբ ցուցարարների հետ բախումների ժամանակ
ՆԱՏՕ-ի շուրջ 25 խաղաղապահ զինծառայող, որ պաշտպանում էր հյուսիսային Կոսովոյի երեք քաղաքապետարանները, երկուշաբթի օրը վիրավորվել է սերբ ցուցարարների հետ բախումների ժամանակ, մինչդեռ Սերբիայի նախագահը բանակը դրել է մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին գրել է Reuters-ը։
KFOR-ը՝ ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում, դատապարտել է բռնությունը։
«Ամբոխի ամենաակտիվ եզրերին դիմակայելիս իտալական ու հունգարական KFOR-ի կոնտինգենտի մի քանի զինվորներ ենթարկվել են ինքնաբուխ հարձակումների և հրկիզվող սարքավորումներիի պայթյունի հետևանքով ստացել են վնասվածքներ՝ կոտրվածքներով և այրվածքներով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Շալայ-Բոբրովնիցկին հայտնել է, որ հունգարացի 7 զինծառայողներ ծանր վնասվածքներ են ստացել, և նրանք կտեղափոխվեն Հունգարիա՝ բուժման նպատակով։ Նա ասաց, որ վիրավորվել է 20 զինծառայող։
«Այն, ինչ տեղի է ունենում, բացարձակապես անընդունելի է և անպատասխանատու», - ասվում է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հայտարարության մեջ:
«Կենսական է խուսափել Կոսովոյի իշխանությունների կողմից հետագա միակողմանի գործողություններից, և որ հարցում ներգրավյալ բոլոր կողմերն անհապաղ հետքայլ անեն՝ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ վիրավորվել է 52 սերբ, որոնցից 3-ը ծանր վիճակում են։
Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին Սերբիայի նախագահ Վուչիչին մեղադրել է Կոսովոյի ապակայունացնելու համար։
«Հանցավոր խմբավորումների վերածված սերբական անօրինական կառույցները հարձակվել են Կոսովոյի ոստիկանության, KFOR-ի (խաղաղապահ) ծառայողների և լրագրողների վրա: Նրանք, որոնք կատարում են Վուչիչի հրամանները՝ ապակայունացնելու Կոսովոյի հյուսիսը, պետք է կանգնեն արդարադատության առջև»,- իր թվիթերյան գրել է Օսմանին:
Վուչիչը մեղադրել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին լարվածություն ստեղծելու համար։ Նա Կոսովոյի սերբերին կոչ է արել խուսափել ՆԱՏՕ-ի զինվորների հետ բախումներից։

Նմանատիպ նյութեր
1554 դիտում
23:37 19-01-2014
Կիևում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների ժամանակ տուժել են 2 լրագրող
1652 դիտում
16:51 28-07-2015
Իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ 14 պաղեստինցի է վիրավորվել
Այս բաժնից
1030 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1045 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
931 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել