970 դիտում
17:35 31-05-2023
Հայաստանի և Թուրքմենստանի միջև մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր է ստորագրվել
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 31-ին ընդունել է Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Մայիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ-ում անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր, և պատվիրակությունը Հայաստան է ժամանել մշակութային ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արայիկ Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Ատագելդի Շամուրադովը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև մշակույթի ու արվեստի բնագավառում 2023-2025 թվականների համագործակցության ծրագիրը»:
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և մշակութային համագործակցության լայն շրջանակում մատնանշելու համատեղ անելիքները:
Կարևորելով «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, որը նախատեսվում էր իրականացնել դեռևս 2020 թ., սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հետաձգվել էր, նախարարը նշել է, որ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կարևորել է Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մի շարք մշակութային միջոցառումներ: Այս համատեքստում նախարարը նշել է, որ այս տարի պետական մակարդակով նշվում է հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը: 2024 թվականին նշվելու է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը, որի նախապատրաստական աշխատանքները նույնպես սկսվել են:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացած Հայաստանի մշակույթի օրերին, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, համերգ, փորձի փոխանակման և վարպետության դասեր:
Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Նա կարևորել է Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Երևանի պետական և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանների միջև համագործակցության ընդլայնումը, մշակութային և կրթական մի շարք միջոցառումների անցկացումը:
Ատագելդի Շամուրադովը նաև նշել է, որ հայ և թուրքմեն մշակույթի գործիչներն ավանդաբար կազմակերպում են համատեղ միջազգային գիտաժողովներ և գրական ընթերցումներ: Այս համատեքստում անդրադարձ է եղել թուրքմեն հայտնի գրող Մախթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների հայերեն թարգմանություններին:
Նշվում է, որ Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Ս. Փարաջանովի թանգարան, իսկ «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի փակումը նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ին Արտաշատ քաղաքում:

Նմանատիպ նյութեր
1491 դիտում
20:32 18-11-2015
Ստորագրվել է Հայաստանի և Լատվիայի մշակույթի նախարարությունների միջև առաջիկա տարիների համագործակցության ծրագիր
Այս բաժնից
319 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
307 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը