910 դիտում
14:43 01-06-2023
ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի անվտանգության մարմինների ղեկավարները ժամանել են Մինսկ
Մինսկում այսօր տեղի կունենա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 52-րդ նիստը, belta.by-ին տեղեկացրել են Պետական անվտանգության կոմիտեում։
Հայաստանը նիստում ներկայացնում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Ռուսաստանը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
Ինչպես նշել է ԲԵԼՏԱ-ն, նիստին, բացի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների պատվիրակություններից, կմասնակցեն Համագործակցության գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարները։ Մասնակիցները կքննարկեն միջազգային ահաբեկչության, ինչպես նաեւ ծայրահեղականության բռնի դրսեւորումների դեմ պայքարի գծով համագործակցության եւ փոխգործակցության արդյունավետության բարձրացման հարցերը։ Կքննարկվեն նաեւ զենքի եւ թմրանյութերի մաքսանենգությանը, տեղեկատվա-հոգեբանական ազդեցությանը եւ ոչ հավաստի տեղեկատվության տարածմանը դիմակայելու հարցերը։ Ուշադրություն կհատկացվի նաեւ ԱՊՀ-ում գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը եւ խորացմանը։

Նմանատիպ նյութեր
1006 դիտում
10:15 24-05-2024
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը
Այս բաժնից
1030 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1048 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
931 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել