211652_close_icon

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների վթարի կապակցությամբ

views-count1039 դիտում article-date 19:16 03-06-2023
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների վթարի կապակցությամբ:

«Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նախագահը։

Նմանատիպ նյութեր