211652_close_icon
views-count69083 դիտում article-date 10:08 04-06-2023

Կրակոց Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում հայտնի «Պռուժի Կարենը» հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ նրան պատկանող կահույքի արտադրամասում հայտնաբերվել են հրազեն և արնանման հետքեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 3-ին, կրակոց է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։ 

Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։  

Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 44-ամյա Կարեն Պողոսյանն է, ով ձախ ուսի հատվածում ստացել է հրազենային վիրավորում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղում գործող «Լե Մարկ» ՍՊԸ-ին պատկանող կահույքի արտադրամասի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել  վիրավոր Կ․ Պողոսյանի և նույն գյուղի բնակիչ 41-ամյա Ասքանազ Պողոսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ինքնաշեն հրազենից կրակոց է արձակել Կ․ Պողոսյանի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ 

Դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև որ ժամանել են ոստիկաններն ու քննիչները, և արդեն տեղում հայտնաբերվել են արնանման հետքեր և հանցագործության գործիք՝ հրազենը։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Մոսիկյանի գլխավորությամբ, և դեպքի վյարի զննություն էին կատարում քննիչները, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնի և ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, Ոստկանության Մարտունու բաժնի ստացած օպերատիվ տվյալներով, պարզում են կրակողի ենթադրյալ գտնվելու վայրը և այնտեղ էլ հայտնաբերում են նրան, ապա տեղափոխում Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է։

Գ․ Շամշյանի տեդեկություններով՝ փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում  սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիավորը Մարտունիում հայտնի է «Պռուժի Կարեն» մականվամբ, ով երկար տարիներ գործարարությամբ է զբաղվել Ուկրաինայում, և երբ սկսվել է ուկրաինական պատերազմը, վերադարձել է ծննդավայր։

Կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են։

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որի մեջ նույնպես ելեղել են արնանման հետքեր, և ըստ  տեղեկությունների՝ ավտոեքենան պատկանում է վիրավորին, և վերջինս այդ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր