36387 դիտում
23:32 04-06-2023
Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ «Դուստր Մարիաննա» ընկերությանը պատկանող՝ 2 տոննա կաթով բարձված բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 14.20-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Վաչագան Կ․-ն իր վարած «Զիլ 130» մակնիշի ավտոցիստեռնով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ հատվածում՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով շրջված հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Մինչ նրանց ժամանումը քաղաքացիները տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի տեսուչը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մոտ 2 տոննա կաթով, որից մոտ 500 լիտր կաթ թափվել է։
Ավտոցիստեռնն ուղղելու և երթևեկելի գոտի դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+