1234 դիտում
11:32 05-06-2023
«Վագները» ՌԴ ԶՈւ փոխգնդապետի է գերեվարել․ DW
Կիրակի օրը՝ հունիսի 4-ին, «Վագներ» ՌՄԸ հիմնադիր Եվգենի Պրիգոժինը իր մամուլի ծառայության Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել՝ հարցաքննելով մի մարդու, ով իրեն անվանում է ՌԴ ԶՈւ 72-րդ բրիգադի հրամանատար Ռոման Վենևիտինը։ Վենևիտինը խոստովանում է, որ ալկոհոլային հարբած վիճակում, «Վագներ» ՌՄԸ-ի նկատմամբ «անձնական հակակրանքի» պատճառով կրակել է «Վագներ»-ին պատկանող մեքենայի վրա, ինչպես նաև զինաթափել է Պրիգոժինի մի խումբ զինյալների։ Գրում է DW-ն։
Պրիգոժինը վերջին օրերին բազմիցս հայտնել է «Վագներ»-ի և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների միջև շարունակվող հակամարտությունների մասին: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ռուս զինծառայողները, ՌԴ պաշտպանության նախարարության հրամանով, «հարյուրավոր հակատանկային ականներ և տոննաներով պլաստիդներ» են դրել Բախմուտից իր զինյալների նահանջի ուղիներին։
«Վագներ»-ի ղեկավարի խոսքով՝ այս պահին իր մարդկանցից ոչ ոք չի տուժել։ Նա ստեղծված իրավիճակը համարում է «հրապարակային մտրակի փորձ»։
«Բալը պահեք տորթի վրա, որպեսզի կասկած չլինի»,- այսպես է մեկնաբանել է Պրիգոժինը գերված Վենևիտինի մասին տեսանյութը։ Ռուսական բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեսանյութը։

Նմանատիպ նյութեր
6106 դիտում
13:25 16-05-2018
Սանդրո Վագները լացել է «Բավարիայի» մարզման ժամանակ՝ Լյովի որոշման պատճառով
1063 դիտում
13:33 09-02-2023
«Վագները» դադարեցրել է կալանավորների հավաքագրումը
Այս բաժնից
1030 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1045 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
931 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել