211652_close_icon
views-count766 դիտում article-date 14:08 05-06-2023

Վրաստանը 15 միլիոն դոլարի օգնություն է ցույց տվել ուկրաինացի փախստականներին

Վրաստանի կառավարությունը մոտ 38 մլն լարի (ավելի քան 15 մլն դոլար) գումարի ֆինանսական օգնություն է ցուցաբերել երկրում գտնվող ուկրաինացի փախստականներին: Այդ մասին ասված է հանրապետության կառավարության՝ 2022 թ.-ի հաշվետվությունում:

«Վրաստանն զգալի մարդասիրական և ֆինանսական օգնություն է ցույց տալիս Ուկրաինային, այդ թվում՝ Վրաստանում գտնվող ավելի քան 26 հազար ուկրաինացիներին՝ տարբեր սոցիալական և կրթական ծրագրերի միջոցով: 2022 թվականին Վրաստանի կողմից տրամադրված օգնությունը կազմել է մոտավորապես 38 միլիոն լարի», - ասված է հաշվետվությունում:

Ինչպես նշվում է, Վրաստանի նախարարների կաբինետն իրականացրել է նաև հինգ նախագծեր, որոնց շրջանակներում ուկրաինացի երեխաներն ստացել են Վրաստանում վերականգնողական հանգստի հնարավորություն:

Նմանատիպ նյութեր