211652_close_icon
views-count808 դիտում article-date 09:06 07-06-2023

ՀԱՊԿ-ին մշտապես քննադատող Արմեն Գրիգորյանն այսօր կմասնակցի նիստին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ-ից մշտապես դժգոհող ու ՀԱՊԿ-ին քննադատող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին:

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցելու նպատակով ԱԽ քարտուղարը հունիսի 7-8-ը գործուղվելու է Բելառուս՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Հատկանշական է, որ Արմեն Գրիգորյանը թերեւս իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում, նա մշտապես բավականին կոշտ քննադատություններ է անում ՀԱՊԿ-ի հասցեին, մինչեւ անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր է պարբերաբար անում։

Արմեն Գրիգորյանն էր թերեւս այն թեզի հեղինակը, թե ՌԴ-ն ճնշում է Հայաստանին Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար: Հետո, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե փորձագիտական մակարդակով են քննարկում, ճնշում չկա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր