946 դիտում
13:08 07-06-2023
Տաջիկստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ին միանալու հարցը. երկրի ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովին
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավար Շոխին Սամադին ասել է, որ ներկայումս իշխանությունները չեն դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի հնարավոր անդամակցության հարցը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
Սամադին այսպես է պատասխանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, ով Մոսկվան լիահույս է, որ Տաջիկստանը շուտով «իր համար կորոշի ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունները»։
Ինչպես պարզաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը, կողմերը ԵԱՏՄ-ին Տաջիկստանի ինտեգրման հարցը չեն քննարկել ո՛չ հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, ո՛չ էլ երկրի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ բանակցություններում։
«ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության հարցը օրակարգում չկա. Դուշանբեում հանդիպումների ժամանակ շեշտը դրվել է բացառապես առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հարցերի վրա»,- ասել է Շոխին Սամադին։
Տաջիկստանի՝ ԵԱՏՄ-ին (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) միանալու հարցը քննարկվում է 2015 թվականից։ Հունիսի 6-ին Դուշանբե կատարած այցի ժամանակ Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Տաջիկստանի իշխանությունները, այնուամենայնիվ, «շուտով կորոշեն Եվրասիական տնտեսական միությանը միանալու առավելությունները»։

Նմանատիպ նյութեր
1297 դիտում
23:07 23-11-2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ խոսնակ
3033 դիտում
18:56 06-06-2021
Ղրղզստանն ու Տաջիկստանը հեռացրել են զորքերը սահմանից
Այս բաժնից
637 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
964 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
787 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին