211652_close_icon
views-count3036 դիտում article-date 18:56 06-06-2021

Ղրղզստանն ու Տաջիկստանը հեռացրել են զորքերը սահմանից

Ղրղզստանը եւ Տաջիկստանը զորքերը դուրս են բերել երկու երկրների սահմանագծից, հունիսի 6-ին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում:

«Ղրղզստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունների ՝ ղրղզա-տաջիկական պետական սահմանի սահմանագզատման և սահմանագծման շուրջ բանակցությունների արդյունքում կողմերի մշտական տեղակայման վայրից լրացուցիչ ուժերի եւ միջոցների դուրսբերումն ավարտվել է»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով՝ սահմանին իրավիճակը ներկայումս կայուն է:

«Ղրղզստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք տեղակայված են պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում, շարունակում են ծառայությունն ուժեղացված ռեժիմով», - ընդգծել են գերատեսչությունում:

Ղրղզստանի սահմանապահ ծառայության տվյալներով ՝ Տաջիկստանի զինվորականները հունիսի 3-ի գիշերը սկսել են կոնտեյներ տեղադրել սահմանի չճշտված հատվածում եւ մոտ մեկ կիլոմետր խորացել են Ղրղզստանի Օշի մարզի տարածքում: Տեղակայմանը մասնակցել են բազմաթիվ զինծառայողներ ավտոմոբիլային և թեթև զինտեխնիկայով։ Այս միջադեպի կապակցությամբ Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է սահմանների մասին պայմանավորվածությունը խախտելու ու իրավիճակի սրելու մեջ, Ղրղզստանի սահմանապահ ծառայության անձնակազմն անցել է ծառայության ուժեղացված տարբերակի:

Երկու երկրների սահմանին նախորդ բախումը, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին եւ երկու կողմերից խլել է ավելի քան 50 մարդու կյանք, տեղի է ունեցել մեկ այլ շրջանում ՝ Ղրղզստանի սահմանամերձ Բատկենի մարզում:

Նմանատիպ նյութեր