211652_close_icon
views-count844 դիտում article-date 16:30 07-06-2023

Մայք Փենսը հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելու մասին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, որը պաշտոնավարել է Դոնալդ Թրամփի օրոք, հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նա այս մասին հայտնել է թվիթերյան տեսաուղերձում:

«Հեշտ կլիներ հեռու մնալ: Բայց ինձ այդպես չեն դաստիարակել: Ուստի այսօր Աստծո և իմ ընտանիքի առջև հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին»,- ասել է քաղաքական գործիչը։

Հանրապետականների թեկնածուն կդառնա ժամանակակից պատմության մեջ առաջին նախկին փոխնախագահը, որը նախագահական մրցավազքին կմասնակցի  իր նախկին ղեկավարի դեմ:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ևս պաշտոնապես հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

 

Նմանատիպ նյութեր