211652_close_icon
views-count1021 դիտում article-date 22:51 07-06-2023

Վրաստանը մինչև տարեվերջ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ կստանա․ Գերչինսկի

Վրաստանը մինչև տարեվերջ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ կստանա, կարծիք է հայտնել Վրաստանում ԵՄ դեսpան Պավել Գերչինսկին։

«Իմ կարծիքով՝ Վրաստանը կստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը, սակայն շատ կարևոր է, որ մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածն օգտագործվի 12 կետերով առավելագույն առաջընթաց ապահովելու համար»,- ասել է դեսպանը՝ ճեպազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ հոկտեմբերին կհրապարակվի ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, իսկ տարեվերջին եվրոպական երկրների ղեկավարները որոշում կընդունեն Վրաստանի և այն երկրների վերաբերյալ, որոնք ցանկանում են անդամակցել կառույցին։

Նշենք, որ 2022 թվականի հունիսին ԵՄ ղեկավարները Մոլդովային և Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ են շնորհել, իսկ Վրաստանին  նման կարգավիճակ շնորհելը հնարավոր է համարվել երկրի կողմից 12 կետանոց պայմաններն իրականացնելուց հետո միայն։ Վրաստանի պաշտոնական օղակներն արդեն իսկ հայտարարել են, որ երկրում բարեփոխումներին ուղղված այդ կետերի մեծ մասն իրականացվել է։

 

Նմանատիպ նյութեր