886 դիտում
20:48 08-06-2023
Հոգեկան առողջությունը պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինի. Անահիտ Ավանեսյան
«Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը ոչ միայն պետք է լինեն աղետների պատրաստվածության և արտակարգ իրավիճակների արձագանքման մեր անբաժանելի մասը, այլև դրանք պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն»,- Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովի բացմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Համաժողովին մասնակցելու համար աշխարհի 19 երկրից Երևան են ժամանել ոլորտի փորձառու մասնագետներ:
Անդրադառնալով 1988 թվականին Հայաստանին պատուհասած երկրաշարժին` նախարարը հատկանշել է այդ օրերին Հայաստան հասած մասնագետների փորձը, նոր տեխնոլոգիաները, նոր դեղամիջոցներն ու նոր համակարգային մոտեցումներն ու ընդգծել, որ դրանք մեծ ազդեցություն են ունեցել մեր երկրի առողջապահական համակարգի, մասնավորապես` հոգեբուժական առողջության հետագա զարգացման վրա:
ԱՆ- հիշեցնում է, որ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Կոալիցիայի նպատակը COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն առողջության առաջնային պահպանման օղակում ինտեգրելը:

Նմանատիպ նյութեր
1039 դիտում
18:35 08-03-2023
Առողջ ընտանիքի հիմքում առողջ մարդն է. թե՛ կին, թե՛ տղամարդ. Անահիտ Ավանեսյան
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին