844 դիտում
12:45 09-06-2023
Խերսոնի մարզում հեղեղված տների թիվը գերազանցել է 22 հազարը, ջրի մակարդակը սկսել է իջնել
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով 17 բնակավայրերում հեղեղվել է գրեթե 22 300 բնակելի տուն: Տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները հղում անելով ՌԴ արտակարգ ծառայություններին:
Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը 2 մետրով իջել է՝ հասնելով 10 մետրի: Ժամանակավոր կացարաններում է գտնվում 1117 մարդ:
Ուկրաինական կողմը ևս հաղորդել է ջրի մակարդակի նվազման մասին: Ըստ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ Խերսոնի մարզում՝ Կախովկայի ՀԷԿ-ի մերձակա բնակավայրերում, ջրի մակարդակը նվազել է 20 սմ-ով:
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 9-ի առավոտվա տվյալներով՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում 32 բնակավայրերում հեղեղվել է 3624 տուն, տարհանվել է 2352 մարդ և շուրջ 550 կենդանի:
Իր հերթին «Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտնել է, որ Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը շարունակում է նվազել և այսօր առավոտվա տվյալներով Նիկոպոլի շրջանում կազմել է 11,47 մետր: Ընդհանուր առմամբ, հունիսի 6-ից ջրի մակարդակը նվազել է արդեն 4,7 մետրով:
Հունիսի 8-ի երեկոյան Խերսոնի մարզի իշխանությունները և «Ուկրհիդրոէներգո»-ի ղեկավար Իգոր Սիրոտան հայտնել էին, որ ջրամբարում ջրի մակարդակը իջել է, այսպես կոչված, «մեռյալ կետից»՝ 12,7 մետրից, երբ անհնար է դառնում ջրառ իրականացնել բնակավայրերի և Զապորոժիեի ԱԷԿ-ի համար։
Ավելի ուշ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հայտնել էին, որ չնայած Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը նվազել է նախկինում կրիտիկական համարվող մակարդակից, սակայն Զապորոժիեի ԱԷԿ-ը դեռ կարող է ջրամբարից ջուր մղել հովացման համակարգերի համար։

Նմանատիպ նյութեր
1177 դիտում
09:24 06-12-2023
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը, վիրավորներինը՝ 43,6 հազարը
890 դիտում
19:13 12-01-2015
«Էբոլա»-ի զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը
2517 դիտում
21:20 10-02-2015
Charlie Hebdo-ի բաժանորդների թիվը գերազանցել է 200 հազարը
Այս բաժնից
997 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
895 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել
955 դիտում
19:19 14-01-2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս