1027 դիտում
10:45 13-06-2023
Բեռլուսկոնիի ժառանգությունը գնահատվել է գրեթե 5 մլրդ եվրո
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը կյանքից հեռացել է հունիսի 12-ին, մնում էր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա ժառանգությունը գնահատվում է գրեթե 5 միլիարդ եվրո, որը կանցնի նրա 5 երեխաներին և 16 թոռներին։ Գրում է Corriere della Sera-ն։
Թերթի տվյալներով՝ հարստության հիմնական մասնաբաժինը բաժին է ընկնում Fininvest ընտանեկան հոլդինգին, որը գնահատվել է 4,89 մլրդ եվրո: Դրա մեջ է մտնում Mediaset հեռուստաընկերության 50%-ը և Mondadori հրատարակչության 53%-ը, ինչպես նաև Mediolanum բանկը։ Հինգ երեխաներից յուրաքանչյուրը 7,65%-ի սեփականատերն է, իսկ Բեռլուսկոնիին բաժին էր ընկնում 61,3%-ը։
Forbes-ի վերջին վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը։ Պարբերականը նրա կարողությունը գնահատել է 6,9 միլիարդ եվրո՝ շուկայական չափանիշներով։
Բացի բիզնեսից, Բեռլուսկոնին ունի մի քանի առանձնատներ, պալատներ և տներ։ Նրա ամենահայտնի կալվածքը Միլանից ոչ հեռու՝ Արկորե քաղաքում գտնվող Սան Մարտինո առանձնատունն է, որտեղ հունիսի 13-ին տեղի կունենա քաղաքական գործչին հրաժեշտ տալու արարողությունը միայն հարազատների ներկայությամբ: Բեռլուսկոնին անշարժ գույք ունի նաև արտերկրում:
Բացի նյութական ժառանգությունից, Բեռլուսկոնին նաև հիմնադրել և ղեկավարել է «Առաջ, Իտալիա» կուսակցությունը: Ըստ իտալացի վերլուծաբանների՝ դա «մեկ առաջնորդի» կուսակցություն է, որն առանց նրա վաղ թե ուշ կանհետանա: Այնուամենայնիվ, «Առաջ, Իտալիա»-ն մտնում է իշխող կոալիցիայի կազմի մեջ՝ աջակցելով գործող վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությանը։ Կուսակցության փոխնախագահն է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

Նմանատիպ նյութեր
5251 դիտում
22:38 16-11-2017
Դատարանը Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին կնոջը պարտադրել է վերադարձնել 60 մլն եվրո ալիմենտը
7315 դիտում
23:07 10-11-2015
Պուտինի դստեր կարողությունը գնահատվել է 2 մլրդ դոլար. Reuters
3240 դիտում
15:51 12-05-2017
ԱՄՆ-ն ԱՄԷ-ին կվաճառի Patriot PAC-3 և GEM-T տիպի զենիթային հրթիռներ. գործարքը գնահատվել է 2 մլրդ դոլար
Այս բաժնից
823 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում
1117 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում