712 դիտում
21:16 14-06-2023
«ԼՂ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կարվեն
Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները քննարկելու նպատակով, տեղեկանում ենք ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամներ՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:
Մայիսին հանրային խորհուրդը հանրագրով դիմել էր խորհրդարանի ղեկավարին՝ առաջարկելով քննարկվող օրենքների նախագծերը սոցիալական կայքէջերում տեղադրելուն զուգահեռ ՝ հանրային քննարկում կազմակերպել սոցիալական խոցելի խմբերի հետ, քանի որ այդ խմբերի անդամների մեծ մասը ի վիճակի չէ օգտվելու սոցկայքերից:
Ընդառաջելով առաջարկին՝ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է այս լսումները:
Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Վահրամ Առաքելյանը: Նա ներկայացրել է նախագծի խնդրահարույց կետերը, որոնցից մեկը վերաբերում էր հաշմանդամներին կապի միջոցներով ապահովելու հոդվածը ուժը կորցրած ճանաչելուն, մյուսը՝ կենցաղային և տրանսպորտային սպասարկման դիմաց տրվող փոխհատուցման հոդվածը ուժը կորցրած ճանաչելուն:
Նախարարը պարզաբանել է, որ այս փոփոխություններով հաշմանդամների իրավունքների սահմանափակում տեղի չի ունենա, պարզապես այս հարցերի կարգավորումը կտեղափոխվի կառավարության որոշումների դաշտ:
Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի խոսքով՝ օրենսդրական կարգավորումը ի օգուտ հաշմանդամների է, սահմանվում է առավել ճկուն մեխանիզմ:
Խորհրդարանի ընդունած օրենքները բխում են խոցելի խավերի շահից՝ ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամները իրենց նկատառումները հայտնեցին, խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն առաջարկեց օրենքների քննարկմանը հրավիրել շահառուներին ու հաշվի առնել նրանց կարծիքը:
Լսումների մասնակիցները շեշտել են հանրային իրազեկության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին։

Նմանատիպ նյութեր
689 դիտում
11:01 29-10-2020
Ինչ փոփոխություններ կարվեն «Վիճակախաղերի մասին» օրենքում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին