919 դիտում
13:30 15-06-2023
Այստեղից 10 մետր ձախ գնանք կտեսնենք դիրքերը․ կորպուսի հրամանատարը օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել սահմանային իրավիճակը․ Tert.am
Ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքները հիմնական առկա են գործարանի տարածքում։ Այս մասին Երասխ համայնքում լրագրողների և Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներին հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Սասուն Բադասյանը: Գրում է Tert.am-ը։
Նրա խոսքով՝ հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, իրենք էլ շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում։
Այդ ընթացքում ՊՆ բանակային կորպուսի հրամանատարը Երասխ այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներին ներկայացնում էր սահմանային իրավիճակը։
Դեսպանատների ներկայացուցիչները ցանկանում էին տեղեկանալ, թե որտեղ է սահմանը։ Սասուն Բադասյանը պատասխանեց, որ իրենք հիմա գտնվում են սահմանից 400 մետր հեռավորության վրա։
Օտարերկրյա դիվանագետները հրամանատարից նաև հետաքրքրվեցին, թե այնտեղից ինչպես են ադրբեջանցիները կրակել:
«Այստեղից 10 մետր ձախ գնանք կտեսնենք դիրքերը։ Այստեղ են վիրավորվել երկու աշխատակիցները, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենք աշխատում են այս գործարանում»,- նշեց գնդապետը։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։ Հունիսի 12-ին ադրբեջանական զտորաբաժանումները դարձյալ թիրախավորել էին Երասխը՝ վնասելով քաղաքացիական օբյեկտներ։

Նմանատիպ նյութեր
1750 դիտում
12:36 27-09-2024
«Գնա այստեղից, ա՛յ օտարերկրյա ագենտ». ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողին
Այս բաժնից
1294 դիտում
22:39 13-01-2025
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան
1171 դիտում
22:10 13-01-2025
Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան
1960 դիտում
21:33 13-01-2025
Կորցրինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ «Հայաստան» խմբակցություն