211652_close_icon
views-count886 դիտում article-date 17:09 15-06-2023

Գերմանիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 3000 տարվա բրոնզե թուր

Բավարիայում՝ Նորդլինգեն քաղաքի մոտ, պեղումների ժամանակ հայտնաբերվել է  միջին բրոնզի դարին թվագրվող սուր, որի վաղեմությունը գնահատվում է ավելի քան 3000 տարի։ Հայտնել է Հուշարձանների պահպանության գրասենյակը։ Գրում է DW-ն։

Նախնական հաշվարկներով՝ սուրը, հավանաբար, պատրաստվել է մ.թ.ա 14-րդ դարի վերջին։

«Այս տեսակի գտածոները շատ հազվադեպ են»,- ասել է գրասենյակի ղեկավար Մաթիաս Պֆեյլը՝ նշելով, որ թուրը գտնվում է գերազանց վիճակում և նույնիսկ որոշ տեղերում պահպանել է բնորոշ փայլը։
                                 

Նմանատիպ նյութեր