802 դիտում
13:46 16-06-2023
Սթոլտենբերգը բացառել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը հակամարտության թեժ պահին
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին հակամարտության թեժ պահին, բայց հերթական անգամ կրկնել է այն պնդումը, որ դաշինքի դռները Կիեւի համար բաց են մնում։
«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ անդամ։ Ոչ դաշնակիցներից որեւէ մեկը, ոչ անգամ Ուկրաինան չեն պատկերացնում, որ Ուկրաինան կարող է դաշինք մտնել պատերազմի թեժ պահին։ Բոլոր դաշնակիցները խոսում են այն մասին, որ դաշինքի դռները բաց են։ Մենք դա ցույց ենք տվել՝ ինտեգրելով Ֆինլանդիային եւ Շվեդիային»,- ասել է Սթոլտենբերգը France 5 ֆրանսիական հեռուստաալիքի հարցազրույցում, որից ուրբաթ մեջբերում է հրապարակել դաշինքի մամուլի ծառայությունը։
Պատասխանելով Ուկրաինայի համար հնարավոր երաշխիքների մասին հարցին, որոնք կքննարկվեն Վիլնյուսի գագաթաժողովում, նա նշել է դաշինքի ներսում տեղի ունեցող բանավեճերը, որոնց նպատակն է հակամարտության կրկնության կանխումը։ «Մենք բազմաթիվ բանավեճեր ենք ունենում՝ ուղղված այն բանին, որ պատմությունը չկրկնվի... Ուստի մեր պարտավորություններն Ուկրաինայի առջեւ պետք է կրեն երկարաժամկետ բնույթ»,- ասել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։

Նմանատիպ նյութեր
1699 դիտում
16:15 29-12-2020
Սթոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է
1701 դիտում
13:05 07-04-2022
Սթոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություններ տրամադրել
Այս բաժնից
1321 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1186 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1249 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա