211652_close_icon
views-count1516 դիտում article-date 11:45 17-06-2023

Ստեփան Սարգսյանի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը 3 ոսկի է նվաճել

Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի միջազգային մրցաշարի մրցումային հերթական օրը Հայաստանը նվաճել է 3 ոսկե մեդալ:

Մցումային երկրորդ օրը կայացան մի քանի քաշային կարգերի եզրափակիչները: Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրիասյանը: Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել Հրայր Ալիխանյանը և բրոնզե մեդալ է նվաճել Մեջլում Մեջլումյանը:

Հունիսի 15-17-ը ՀՀ Կառավարության աջակցությամբ Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվում է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Սահմանված է մրցանակային ֆոնդ՝ հաղթող ըմբիշը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային ԱԱ–ի համար: Հայաստանից մասնակցում են բոլոր անվանի ըմբիշները:

Նմանատիպ նյութեր