211652_close_icon
views-count919 դիտում article-date 12:32 18-06-2023

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 515 հազար մարդ

Վատ եղանակի, մասնավորապես՝ փոթորիկների պատճառով առանց էլեկտրականության են մնում ԱՄՆ Օկլահոմա, Տեխաս, Լուիզիանա, Միսիսիպի և Արկանզաս նահանգների ավելի քան 515 հազար բնակիչ։

Օկլահոմայում առանց էլեկտրաէներգիայի է մնում մոտ 214 հազար սպառող, Տեխասում՝ ավելի քան 126 հազար, իսկ Լուիզիանայում՝ մոտ 114 հազար։

Միսիսիպիում և Արկանզասում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար մոտ 43 և 18 հազար։

Նմանատիպ նյութեր