211652_close_icon
views-count883 դիտում article-date 13:31 18-06-2023

ՌԴ Բելգորոդի նահանգի վեց քաղաքային շրջան ռմբակոծվել է անցած օրվա ընթացքում

ՌԴ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է անցած օրվա ընթացքում ուկրաինական կողմից նահանգի վեց վարչական տարածքների վրա հարվածների մասին, տուժածներ չկան, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

«Բելգորոդի նահանգում անցած օրվա ընթացքում 17 հրետանային արկ է արձակվել Սոլնցևկա, 11 հրետանային արկ՝ Կրասնի Խուտորի, 3-ը՝ Նաումովկա և 2-ը Ժուրավլյովկա գյուղերի վրա։ Շչետինովկա գյուղի վրա հակառակորդը նռնակ է նետել ԱԹՍ-ից»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Նահանգի ղեկավարը նշել է, որ Բելգորոդի շրջանում գնդակոծությունների հետևանքով ավերածություններ չկան։

Բորիսովկայի շրջանում ականանետից ռմբակոծվել է Բոգուն-Գորոդոկ գյուղի ծայրամասը, չորս հարված է եղել։ Ավերածություններ չկան։

Վալույկիի քաղաքային շրջանում 3 հրետանային արկ է արձակվել Վերիգովկա գյուղի ուղղությամբ։ Ավերածություններ չկան։ Նովոպետրովկա գյուղում հակառակորդը 3 պայթուցիկ սարք է գցել անօդաչուներից։ Տրանսպորտային 2 միջոց է վնասվել։

Վոլոկոնովկայի շրջանում ականանետից և հրետանուց գնդակոծվել է Ստարի  խուտորը և Տիշանկա գյուղը, բնակավայրերի վրա համապատասխանաբար 29 և 7 հարված է եղել։ Վնասվել է էլեկրահաղորդման գիծը։

Նմանատիպ նյութեր