211652_close_icon
views-count934 դիտում article-date 16:43 19-06-2023

ՆԱՏՕ-ն դեմ է Ռուսաստանի պայմաններով խաղաղությանը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չնայած Ուկրաինայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու ցանկությանը, դաշինքը դեմ է հակամարտությունը սառեցնելուն և Ռուսաստանի կողմից թելադրված պայմաններ ընդունելուն։ Այս դիրքորոշումը Ստոլտենբերգը հնչեցրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ելույթը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը յութուբյան ալիքով։

«Ուկրաինան իրավունք ունի ազատագրել իր հողը, այս պահին հակահարձակումը շարունակվում է։ Որքան շատ տարածքներ կարողանան ազատել ուկրաինացիները, այնքան ավելի ամուր կլինեն նրանց դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ: Մենք բոլորս ցանկանում ենք այս պատերազմի ավարտը, սակայն արդար խաղաղությունը չի կարող լինել հակամարտությունը սառեցումից և Ռուսաստանի կողմից թելադրված պայմանների ընդունումից»,- ասել է Ստոլտենբերգը։

Նմանատիպ նյութեր