211652_close_icon
views-count826 դիտում article-date 18:34 19-06-2023

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի հունիսի 23-ին

Ուկրաինայի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է հունիսի 23-ին: Այդ մասին հայտնի է դարձել Անվտանգության խորհրդի հրապարակած այս շաբաթվա նիստերի ժամանակացույցից։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ հանդիպումը նախատեսված է ժամը 10:00-ին:

«ՌԻԱ նովոստի»-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր աղբյուրի փոխանցմամբ հայտնում է, թե ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն զեկույցով հանդես կգա Անվտանգության խորհրդում։

Անցյալ շաբաթ նա այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովի և Սերգեյ Վերշինինի, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովի  և ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովի հետ։

Բացի այդ, Դի Կարլոն հանդիպել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի, Աֆղանստանի, Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, մերձավորարևելյան կարգավորումը, Կորեական թերակղզու խնդիրը։
 

Նմանատիպ նյութեր