211652_close_icon
views-count982 դիտում article-date 09:43 21-06-2023

Ինչպե՞ս կարող է Եվրոպան վերջապես հաղթել Կրեմլի «էներգետիկ պատերազմը». «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահագներից ու Եվրոպայից պաշտոնյաները, ընկերությունների ղեկավարներն ու ոլորտի փորձագետները քննարկել են էներգետիկ ոլորտում Ռուսաստանից անկախանալու և Մոսկվայի եկամուտները նվազեցնելու ուղիները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այդ եկամուտներն, ինչպես հայտնի է, ուղղվում են Ուկրաինայում պատերազմ վարելու համար:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի երկրորդ տարում առանձնահատուկ նշանակությամբ անցավ Վաշինգտոնում գործող «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած ամենամյա «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության համաժողովը»՝ Վիշեգրադյան խմբի մասնակցությամբ։

Օրակարգում էր, թե տարածաշրջանի երկրներն ինչպես կարող են հասնել լիարժեք էներգետիկ անկախության:

Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը բնական գազը օգտագործում է որպես զենք, որը Կրեմլն ուղղում է Եվրոպայում Կիևի կողմնակիցների դեմ, ինչպես նաև իր «պատերազմական մեքենան» ֆինանսավորելու համար։

Եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները արդյունավետ աշխատանք են կատարել՝ այլընտրանք գտնելով ռուսական գազին և ներդրումներ կատարելով ավելի մաքուր ու արդյունավետ էներգահամակարգ կառուցելու ուղղությամբ:

Այնուամենայնիվ, գալիք ձմռանը լուրջ փորձություն է սպասվում, և բազմաթիվ եվրոպական երկրներ պետք է ավելացնեն իրենց ջանքերը, եթե նպատակ կա ընդհանրապես հրաժարվել ռուսական կապույտ վառելիքից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր