211652_close_icon

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը կմեկնեն Ղրղզստան

views-count1051 դիտում article-date 10:26 21-06-2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը կմեկնեն Ղրղզստանի Հանրապետություն։ ԿԸՀ պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով հունիսի 22-23-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվելիք ընտրական ֆորումին։ Հայտնում է ԿԸՀ-ն։ 

Ընտրական ֆորումի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում և քննարկում ընտրական իրավունքի և գործընթացի զարգացման, քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման, ընտրությունների իրավական մշակույթի բարելավման և կիրառման, ինչպես նաև ընտրական պրակտիկայում թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր