1030 դիտում
19:36 21-06-2023
Մարդիկ ամուր են իրենց հողում, և ձեր այցն այս օրերին կարևոր ազդակ է նրանց համար. Ճապոնիայի դեսպանն այցելել է Սյունիք
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։
Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Սա դեսպան Ֆուկուշիմայի առաջին այցն է Սյունիք, ինչի համար մարզպետը ողջունել ու շնորհակալություն է հայտնել։ Նշելով, որ ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ դեսպանը փաստել է, որ միևնույն ժամանակ հայ-ճապոնական գործընկերությունը տարբեր ոլորտներում շատ զարգացած չէ, ու ինքը շահագրռված է աշխատել այդ կապերի ընդլայնման ուղղությամբ։
Նա հատկապես կարևորել է տնտեսական կապերի զարգացումը, մշակույթի ոլորտում, երիտասարդության շրջանում փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ճապոնացի զբոսաշրջիկներին Հայաստանի ներուժը ներկայացնելը։
Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մարզային իշխանությունն իր հերթին ամեն ինչ կանի այդ գործընկերությունը մարզային մակարդակում խորացնելու համար։
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի դեսպանատան կողմից Սյունիքում իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ բարձր որակով են իրականացվում։ Խոսվել է, մասնավորապես, ՀԱԱ համալսարանի Սիսիանի մասնաճյուղին աջակցության, մարզի առողջապահական հիմնարկներին տրամադրված շտապօգնության մեքենաների, ՆՈՒՀ-երում տեղադրված արևային էներգիայի վահանակների ու այլ ծրագրերի մասին։
Բարձրաստիճան դիվանագետին հետաքրքրել է նաև Սյունիքի սահմաններին տիրող ու մարզի բնակչության անվտանգային վիճակը, որը ևս Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է հյուրին։
«Ամենակարևորն այն է, որ մարդիկ ամուր կանգնած են ու ապրում են իրենց հողում, իսկ Ձեր այցն այս օրերին ևս մեկ կարևոր ազդակ է մեր բնակիչների համար, և ճապոնական կողմի իրականացրած ծրագրերը նշանակում են, որ Սյունիքը շարունակում է զարգանալ»։

Նմանատիպ նյութեր
883 դիտում
18:44 11-08-2023
ԱՄՆ դեսպանն այցելել է ԵՄ առաքելության գլխամաս․ սա Քվինի երրորդ այցն է
2192 դիտում
19:36 07-08-2021
Մի՛ պղծեք այս սրբազան հողում թաղված ձեր պապերի հիշատակը. Իրանագետ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»