211652_close_icon
views-count1336 դիտում article-date 14:06 22-06-2023

Եվրախորհրդարանի պատվիրակությունը Հակարիի կամրջի մոտ ծանոթացել է անվտանգային իրավիճակին

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությունը միացել է Հայաստանում Մարկուս Ռիտերի ղեկավարությամբ գործող ԵՄ առաքելությանը՝ Հակարիի կամրջին հարող տարածքում, որը տանում է դեպի Լաչինի միջանցք՝ ավելի լավ հասկանալու տեղում անվտանգային իրավիճակը։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում:

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի վրա:

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, իր հերթին, աջակցություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին: Նա շնորհակալություն է հայտնել ներգրավված բոլոր կողմերին այցը կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր