211652_close_icon
views-count973 դիտում article-date 10:11 24-06-2023

ՀՀ իշխանությունը միջազգային դերակատարների առաջ ողբալուց առաջ պետք է հանրությունից ներողություն խնդրեր․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանցիների` Հայաստանն Արցախին կապող կամուրջին բետոնե արգելապատնեշներ դնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է:

2020 թվականի նոյեմբերի 9-ի` Ադրբեջանի կողմից բազմիցս բռնաբարված եռակողմ հայտարարությունը, հստակ սահմանում էր միջանցքի անխափան գործելու հանգամանքը և դրա անվտանգությունը վերապահված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը և վերջիններս ոչ թե պետք է Բաքվին հերթական կոչերը հղեն, այլ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կատարեն:

Բրյուսելն ու Վաշինգտոնը հստակ գիտակցում են, որ Արցախի հարցով առկա բանաձևերը ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ հայ ժողովրդի ողբերգությանն են բերելու, սակայն նրանց համար իրենց աշխարհաքաղաքական շահերն են առաջնահերթ:

Հայաստանի իշխանությունը միջազգային դերակատարների առաջ ողբալուց առաջ պետք է կանգ առներ, հանրությունից ներողություն խնդրեր ու հայտարարեր, որ խրվել է իր ապազգային գործունեությունում և անկարող է ապահովել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը. թողներ ու հեռանար:

Ադրբեջանցիները ճիշտ են անում, որ վախենում են ռևանշից, իրենց բարբարոսությունն ու ոչ պրագմատիկ քաղաքականությունը բերելու է ռևանշի և Ադրբեջանի օրվա իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում, որ Արցախի հարցը լուծել, իրականում այն փոխանցել է սերունդներին, որովհետև այն, ինչին ուզում է հասնել Ադրբեջանը` վառոդի հանքի կոնսերվացում է և մի օր պայթելու է:

Որքան էլ, որ Հայաստանում դեռ չի հաջողվում իշխանափոխություն անել, սակայն գլխավոր խնդիրը հստակ է:

Արցախը պետք է բոլոր կողմերի համար ընկալելի սահմանի, վերահաստատի իր նպատակները և սպասումները, իրադրության ճիշտ գնահատականների պայմաններում առաջ շարժվի, այլ ճանապարհ չկա»:

Նմանատիպ նյութեր