211652_close_icon
views-count1096 դիտում article-date 11:23 24-06-2023

ՌԴ ՊՆ-ն «Վագներ» ՊՄԿ-ի զինվորականներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վագներ» ՊՄԿ-ի զինվորականներին խաբեությամբ ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ և կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը: 

«Դիմում ենք «Վագների» ՊՄԿ գրոհային ջոկատների զինվորականներին: Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Ձեր ընկերներից շատերը մի քանի ջոկատներից արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական ​​տեղակայման վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը»,- նշել են վարչությունում։

ՊՆ-ից ընդգծել են, որ դիմած բոլոր զինվորականներինն և հրամանատարներին արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնությունը։ «Խնդրում ենք խոհեմություն ցուցաբերել և հնարավորինս շուտ կապ հաստատել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», - ընդգծել են ՊՆ-ում։

Նմանատիպ նյութեր